Beyond Podcast

Չիպերի առողջություն, Synopsys Armenia, միկրոէլեկտրոնիկայի ոլորտ | Երվանդ Զորյան | Beyond Podcast 20

Staff.am Season 1 Episode 20

Չիպերի առողջություն, Synopsys Armenia, միկրոէլեկտրոնիկայի ոլորտ | Երվանդ Զորյան | Beyond Podcast 20

Beyond Podcast-ի այսօրվա հյուրը Synopsys Armenia-ի նախագահ, Synopsys ընկերության առաջատար գիտնական, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ և Հայկական բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ դոկտոր Երվանդ Զորյանն է։ Նրա հետ քննարկել ենք նրա կրթությունը և մասնագիտության ընտրությունը, միկրոէլեկտրոնիկայի ոլորտը և չիպերի առողջությունը, Հայաստանում որակյալ մասնագետների առկայությունը, Synopsys Armenia-ն՝ միջազգային կազմակերպության ներկայացուցչությունը Հայաստանում, ինչպես նաև Հայկական վիրտուալ համալսարանը։

Իսկ թե ինչպիսի տարբերություններ և նմանություններ ունեն հայ և ամերիկացի երիտասարդները, որքանով է միկրոէլեկտրոնիկայի ոլորտի կրթությունը հասցնում հետևել տեխնոլոգիական զարգացումներին, ինչպես է արհեստական բանականությունը ազդում Synopsys-ի վրա, ինչպես ուղորդել երեխաներին մասնագիտության հարցում և ինչ խորհուրդներ են տրվում երիտասարդ մասնագետներին ու ձեռնարկատերերին, կիմանաք՝ լսելով այսօրվա հաղորդումը։