Beyond Podcast

Անորոշության ռազմավարություն, մտքի ձևավորում և կրթություն | Ռուբեն Հայրապետյան | Beyond Podcast 39

Staff.am

Beyond Podcast-ի այսօրվա թողարկման հյուրը Մատենա առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Հայրապետյանն է, ում հետ խոսում ենք իր մասնագիտական ուղուց, Մատենայի ստեղծման պատմությունից ու նպատակներից։

Քննարկում ենք համալսարանական կրթության հիմնական խնդիրը, կրթական համակարգի ճգնաժամը և մարդու մտքի ձևավորման նրբությունները։

Անդրադառնում ենք նաև այն հարցին, թե որքան են բիզնեսներն այսօր ներդրում կատարում կրթության և առաջնորդության մեջ, թե ինչ անհրաժեշտ փոփոխություններ են պետք մեր իրականությունում, ինչպես բացահայտել մեծ երազանքներն ու մարդկային առաքելությունը, ինչպես մոտենալ խորքային խնդիրներին ու անորոշ իրավիճակներին։

YouTube-ի մեր ալիքում հատուկ այս թողարկման շրջանակում ունենք մեկ հարց, որի ճիշտ պատասխանը կտա ձեզ հնարավորություն շահելու "Like: The Button That Changed the World" գիրքը։