
Գործարար մտագրոհ
During the program "Gortsarar mtagroh / Business brainstorming", experts Samvel Gevorgyan, Narek Aleksanyan and Gevorg Poghosyan discuss useful topics aimed at business development and promotion.
Subscribe to the channel so you don't miss any Useful Content and especially Useful Business Insights.
Գործարար մտագրոհ
Ինչպե՞ս չի կարելի օգտագործել սեռականությունը բիզնեսում | Գործարար մտագրոհ 18
Ինչպե՞ս չի կարելի օգտագործել սեռականությունը բիզնեսում | Գործարար մտագրոհ 18
Բիզնեսում սեքսի և սեռականության դերը հաճախ համարվում է զգայուն թեմա, սակայն այն կարող է լինել կարևոր գործիք, եթե կիրառվի առանց գռեհկության և սեքսիզմի, նպաստելով փոխհարաբերություններին և բրենդի հաջողությանը։
Նարեկ Ալեքսանյանը Գործարար մտագրոհի հերթական եթերում բացել է բիզնեսում սեքսի և սեռականության թեման, որի շրջանակներում փորձագետները քննարկում են, թե ինչպես է արտահայտվում սեքսը բիզնեսում և ինչ դեր ունի սեռականությունը բիզնես աշխարհում, ինչպես է դրսևորվում սեքսիզմը աշխատաշուկայում և ինչու են գործարարները փնտրում բարետես արտաքինով աշխատակիցներ, ինչպես կարող է սեռականությունը չլինել գռեհիկ, ինչպիսի կարծրատիպեր կան սեռի ու մասնագիտությունների հետ կապված, և պատասխանում են հարցին, թե ինչպես չի կարելի օգտագործել սեռականությունը բիզնեսում։