Գործարար մտագրոհ

Հագուստը՝ որպես հաղորդակցության միջոց բիզնեսում | Գործարար մտագրոհ 20

Samvel Gevorgyan, Narek Alexanyan, Gevorg Poghosyan Season 1 Episode 20

Հագուստը՝ որպես հաղորդակցության միջոց բիզնեսում | Գործարար մտագրոհ 20

Հագուստը բիզնեսում ոչ միայն արտահայտում է անձի պրոֆեսիոնալիզմը, այլ նաև ծառայում է որպես հաղորդակցության միջոց, որի միջոցով կարելի է փոխանցել ընկերության արժեքներն ու մշակույթը, ինչպես նաև ձևավորել առաջին տպավորություն:

Գևորգ Պողոսյանը Գործարար մտագրոհի հերթական եթերում բացել է գործարարի հագուստի թեման, որի շրջանակներում փորձագետները քննարկում են, թե ինչ դեր ունի հագուստը բիզնեսում, ինչպես կարող է գործարարի հագուկապը հաղորդակցման միջոց դառնալ, արդյոք դեռ կարևորվում են համազգեստները և ինչպես պետք է ճիշտ ընտրել այն։