Գործարար մտագրոհ

Մրցակի՞ց, թե՞ գործընկեր. Ինչո՞ւ է համագործակցությունը պայքարից ավելի արդյունավետ | Գործարար մտագրոհ 34

Samvel Gevorgyan, Narek Alexanyan, Gevorg Poghosyan Season 1 Episode 34

Մրցակի՞ց, թե՞ գործընկեր. ինչո՞ւ է համագործակցությունը պայքարից ավելի արդյունավետ | Գործարար մտագրոհ 34


Հայկականությունը այն ցուցիչն է, որ մրցակիցը քո գործընկերն է, ոչ թե թշնամին, քանի որ մեր երկրի մեջ չպետք է ունենանք թշնամիներ, ու պետք է բոլորով մաքսիմալ փորձենք համագործակցել։

Նարեկ Ալեքսանյանը Գործարար մտագրոհի հերթական եթերում ներկայացնում է, թե ինչպես կարելի է մրցակցել՝ միաժամանակ համագործակցելով, և ինչու է կարևոր մրցակցին ճիշտ ճանաչելը բիզնես միջավայրում։

Հաղորդման ընթացքում քննարկվում է, թե երբ և ինչպես է ճիշտ մրցակցել, ինչ ազդակներ են ստիպում բիզնեսներին համախմբվել և փոխշահավետ լուծումներ գտնել, և ինչու է որոշ դեպքերում մրցակցությունը վերածվում կարճաժամկետ համագործակցության։

Անդրադառնում ենք նաև, թե ինչպես է մրցակցին չճանաչելը վախեր ստեղծում համագործակցության համար, ի՞նչ դեր ունեն ոլորտային բիզնես միությունները, և ինչու է կարևոր մրցակցի ապրանքը փորձելը՝ շուկան լիարժեք հասկանալու համար