Գործարար մտագրոհ

Նորությունների հետևելը՝ բիզնեսի միցակցային առավելություն | Գործարար մտագրոհ 35

Samvel Gevorgyan, Narek Alexanyan, Gevorg Poghosyan

Նորությունների հետևելը՝ բիզնեսի միցակցային առավելություն | Գործարար մտագրոհ 35 

Շատ գործարարներ չեն հետևում մեդիային, որովհետև չգիտեն դրա հետ ինչ անեն։ Ցավոք սրտի, մեր լրատվական միջոցները որոշակի վերլուծություններով չեն կիսվում, որ միջին վիճակագրական գործարարը որոշում կայացնի։ Եվ ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահի որոշումը կարող է ազդել մեր երկրի բիզնես գործունեության վրա։

Սամվել Գևորգյանը Գործարար մտագրոհի հերթական եթերում ներկայացնում է, թե ինչպես է մեդիան ձևավորում բիզնես միջավայրը և ինչպե՞ս կարելի է այն ճիշտ օգտագործել հաջողության հասնելու համար։

Հաղորդման ընթացքում քննարկվում է մեդիայի ազդեցությունը գործարարության վրա՝ անդրադառնալով, թե ինչու է կարևոր հետևել արդի թեմաներին և տեղյակ լինել օրակարգային հարցերից։ Վերլուծվում են #տնտեսական նորությունների նշանակությունն ու դրանց հնարավոր ազդեցությունը բիզնեսի զարգացման վրա։ Անդրադարձ է կատարվում նաև #արհեստական բանականության ընձեռած հնարավորություններին և  միջազգային հարթակում Հայաստանից տեղեկատվության արտահոսքին։ Քննարկվում են ստարտափերի խթանման տարբեր մեխանիզմները, ինչպես նաև կարծրատիպերից ազատ մտածելու կարևորությունը՝ տեղեկատվությունը ֆիլտրելու ու ճիշտ օգտագործելու համար։