Գործարար մտագրոհ

Ինչպե՞ս է գեյմիֆիկացիան ուժեղացնում հաճախորդի ներգրավվածությունը | Գործարար մտագրոհ 37

Samvel Gevorgyan, Narek Alexanyan, Gevorg Poghosyan

Ինչպե՞ս է գեյմիֆիկացիան ուժեղացնում հաճախորդի ներգրավվածությունը | Գործարար մտագրոհ 37

Նարեկ Ալեքսանյանը «Գործարար մտագրոհի» հերթական թողարկման շրջանակում ներկայացնում է ժամանակակից գործիք, որը գրավում է թե՛ շուկայավարման մասնագետների, թե՛ ղեկավարների ուշադրությունը՝ գեյմիֆիկացիա կամ խաղայնացում։

Զրույցում վերլուծում ենք, թե ինչ է իրականում գեյմիֆիկացիան, ինչու է այն անհրաժեշտություն բիզնեսում, ինչպես են խաղային մեխանիզմները վերափոխում հաճախորդի վարքագիծը և ներգրավվածությունը։

Քննարկում ենք խաղերի կիրառումն առևտրի և ծառայությունների ոլորտում, անդրադառնում մրցանակային համակարգերի կառուցմանն ու դրանց #հոգեբանական ազդեցությանը։

Կիսվում ենք մտքերով այն մասին, թե որ ոլորտներում խաղը վերածվում է գործիք՝ գործընթացներ կառուցելու, թիմերը մոտիվացնելու և օգտատիրոջ ճանապարհն առավել հաճելի դարձնելու համար։

Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչպես կարելի է խաղային մտածելակերպը դարձնել գործիք բիզնես աճի համար, այս թողարկումը հենց Ձեզ համար է։