Գործարար մտագրոհ

Ինչպե՞ս ներկայանալ աշխարհին գլոբալ փոփոխությունների ընթացքում | Գործարար մտագրոհ 38

Samvel Gevorgyan, Narek Alexanyan, Gevorg Poghosyan

Ինչպե՞ս ներկայանալ աշխարհին գլոբալ փոփոխությունների ընթացքում | Գործարար մտագրոհ 38

Կարևոր է, որ մենք անցյալը բաց չթողնելով, այսօրվան հետևելով՝ կերտենք վաղվա օրը, հետևաբար ինչ էլ փոխվի, մարդկային գործոնը առաջնային է մնալու։

Սամվել Գևորգյանը «Գործարար մտագրոհի» հերթական թողարկման շրջանակում ներկայացնում է աշխարհում տեղի ունեցող տնտեսական գլոբալ փոփոխությունները և դրանց ազդեցությունը Հայաստանի վրա։

Զրույցում վերլուծում ենք՝ ինչպես է հետքովիդյան աշխարհը ձևավորում նոր խաղի կանոններ, ինչպիսին են տնտեսական բևեռացումը և մրցակցության նոր օրակարգերը։ Քննարկում ենք պատմության տնտեսական դասերը, որոնք այսօր ավելի արդիական են, քան երբևէ՝ հատկապես փոքր տնտեսությունների կայուն զարգացման համատեքստում։

Անդրադառնում ենք նաև հայկական տնտեսության մրցունակության խնդրին, ներսում և դրսում բրենդ չստեղծելուն, գլոբալ գործընթացներից կտրված մնալու ռիսկերին և այն հարցին, թե ինչպես պետք է ճիշտ և խելամիտ օգտագործել առկա ռեսուրսները՝ ապագայի մարտահրավերներին պատրաստ լինելու համար ։