Գործարար մտագրոհ

Բրենդինգ․ ինչպե՞ս ձևավորել բիզնեսի բնավորությունը | Գործարար մտագրոհ 43

Samvel Gevorgyan, Narek Alexanyan, Gevorg Poghosyan

Բրենդինգը այն է, թե ինչ են խոսում կողքի սենյակում առանց քեզ։ Բրենդինգը ընկերության միտքն է, սիրտը ու հոգին։ Քո բնավորությունը, մշակույթը չպետք է հակասի բրենդի բնավորությանը։

Նարեկ Ալեքսանյանը «Գործարար մտագրոհի» այս թողարկման շրջանակում անդրադառնում է բրենդինգի էությանը՝ որպես ընկերության միտք, սիրտ և հոգի։ Զրույցի ընթացքում խոսվում է այն մասին, թե ինչպես է բրենդը արտահայտվում ոչ միայն տեսանելի նշաններով, այլ նաև ընկերության վարքով, մշակույթով և ինքնությամբ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ոչ ստանդարտ բրենդինգի օրինակներին, բիզնեսի սեփականատիրոջ բնավորության ու բիզնեսի գործելակերպի համապատասխանությանը, ինչպես նաև կարգախոսի դերին՝ որպես բիզնեսի ուղենիշ։