Cardio Lab

Առողջապահական համակարգի փոփոխությունները Հայաստանում և արտերկրում | Cardio Lab 20

Legendary Jorgntsyan

Առողջապահական համակարգի փոփոխությունները Հայաստանում և արտերկրում | Cardio Lab 20

Որպես բուժաշխատող, պետք է մեր պատասխանատվությունը ավելի շատ լինի, քան սպասելիքները։

Cardio Lab-ի այս թողարկմանը սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը զրուցում է մանկական վիրաբույժ և ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու Շանթ Շեխերդիմյանի հետ՝ անդրադառնալով Հայաստանի և ԱՄՆ-ի բժշկական համակարգերի միջև եղած տարբերություններին, գործառնական մոտեցումներին և արժեքային համակարգին։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխման ուղիներին, որակի բարձրացմանը միտված նախաձեռնություններին և դրական փոփոխություններին։

Քննարկում ենք առաջնորդի կարևոր հատկանիշները բժշկության մեջ, ինչպես նաև՝ արհեստական բանականության, թվային տեխնոլոգիաների և համացանցի դերը ժամանակակից բժշկության մեջ։