Cardio Lab

Ուղեղի կաթված կամ ինսուլտ․ առաջին նշաններ, կանխարգելում | Cardio Lab 23

Legendary Jorgntsyan

Ուղեղի կաթված կամ ինսուլտ․ առաջին նշաններ, կանխարգելում | Cardio Lab 23


Անկախ տարիքից, ցանկացած նյարդաբանական սուր դեֆիցիտ՝ ձեռքի, ոտքի թուլություն, խոսքի խանգարում, հավասարակշռության կորուստ, տեսողության վատացում, այս բոլոր նշանները ահազանգ են հնարավոր ինսուլտի համար, և մինչև չժխտվի այլ պատճառը, պետք չէ դրանք աչքաթող անել։ Համար մեկը պետք է լինի զանգել Շտապ օգնություն։

Cardio Lab-ի այս թողարկմանը սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը զրուցում է Թիվ 1 Հերացի բուժ. կենտրոնի նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանի հետ։ Քննարկում ենք բժշկի մասնագիտական ուղին, անդրադառնում ենք ուղեղային կաթվածի (ինսուլտի) հիմնական պատճառներին, առաջին նշաններին, շողացող առիթմիայի և բարձր ճնշման ազդեցությանը, ինչպես նաև բուժման ծրագրերին։ Ներկայացվում են ինսուլտի կանխարգելման եղանակները, հետազոտական մոտեցումները և նևրոզի ախտորոշման գործընթացը։