
Cardio Lab
CardioLab-ը նախագիծ է, որի շրջանակներում սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը և իր հյուրերը փոդքասթի ֆորմատով կկիսվեն իրենց փորձով և գիտելիքներով՝ նպաստելով հանրության գրագետ, իրազեկված և պահանջատեր լինելուն: Կարևորու՞մ եք Ձեր առողջությունը, ապա միացե՛ք մեզ և եղե՛ք տեղեկացված:
Cardio Lab
Շաքարի, սպիտակուցի և տարբերակված սննդակարգի ազդեցությունը սրտի վրա | Cardio Lab 24
Շաքարի, սպիտակուցի և տարբերակված սննդակարգի ազդեցությունը սրտի վրա | Cardio Lab 24
Հարուստ բջջանյութով սննդամթերքը շատ կարևոր է հատկապես եթե դուք ունեք սրտի հետ կապված խնդիրներ։
Cardio Lab-ի այս թողարկմանը սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը զրուցում է Ռեբալանս Կլինիկայի հիմնադիր Լիդիա Այվազյանի հետ։ Քննարկում ենք սրտին նպաստավոր սննդակարգի հիմնական սկզբունքները, շաքարի դերը մեր առօրյայում և սպիտակուցի օպտիմալ օգտագործման անհրաժեշտությունը։
Անդրադառնում ենք տարբերակված սննդակարգի կարևորությանը, սննդային վարքի խանգարումներին՝ ընդգծելով binge eating-ի և բուլեմիայի հոգեբանական ու ֆիզիոլոգիական հետևանքները։