
Cardio Lab
CardioLab-ը նախագիծ է, որի շրջանակներում սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը և իր հյուրերը փոդքասթի ֆորմատով կկիսվեն իրենց փորձով և գիտելիքներով՝ նպաստելով հանրության գրագետ, իրազեկված և պահանջատեր լինելուն: Կարևորու՞մ եք Ձեր առողջությունը, ապա միացե՛ք մեզ և եղե՛ք տեղեկացված:
Cardio Lab
Գաստրոէնտերոլոգիան ՀՀ-ում, սնունդը և դրա հետևանքը սրտի աշխատանքի վրա | Cardio Lab 26
Գաստրոէնտերոլոգիան ՀՀ-ում, սնունդը և դրա հետևանքը սրտի աշխատանքի վրա | Cardio Lab 26
Բժշկի աշխատանքը սուրբ և նվիրված աշխատանք է, կլինիկայի ղեկավար լինելիս պետք է առաջինը վեր պահես քո բժշկի առաքինությունը, ապա բժշկական խալաթը հանելուց հետո հաշվես աշխատածդ գումարը։
Cardio Lab-ի այս թողարկմանը սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը զրուցում է բժիշկ-գաստրոէնտերոլոգ, Գաստրո Քլինիք-ի գլխավոր բժիշկ Երանիկ Համբարձումյանի հետ։ Քննարկում ենք նաև բժշկի և ղեկավարի երկակի պատասխանատվությունը, հոգեբանական և ադմինիստրատիվ մարտահրավերները։
Երանիկ Համբարձումյանը կիսվում է փորձով՝ սիրտանոթային դեղորայքի ընդունման ճիշտ մոտեցումների և գաստրոէնտերոլոգիայի նոր միտումների մասին Հայաստանում։
Թողարկման վերջում բժիշկ Համբարձումյանը տալիս է կարևոր խորհուրդներ առողջ կենսակերպի և հիվանդություն ների կանխարգելման վերաբերյալ։