e-Logi Podcast

Ozon Armenia.. Օնլայն հարթակների կանոնները, շուկայի արգելված հնարքները, ինտրիգները | eLogi Podcast 4

e-Logi Podcast Season 1 Episode 4

Use Left/Right to seek, Home/End to jump to start or end. Hold shift to jump forward or backward.

0:00 | 50:48

Այս էպիզոդում հյուրընկալել ենք Ozon Armenia-ի տնօրեն Հայկ Կարապետյանին, սակայն խոսել ենք ոչ միայն հայկական #ecommerce շուկայի արագ աճի, վերջին տարիների փոփոխությունների և այն մարտահրավերների մասին, որոնց Ozon-ը բախվել է Հայաստանում գործունեության ընթացքում, այլ նաև իմպուլսիվ գնումների, Հայկ Կարապետյանի SatisfAI նախագծի, ՀայՓոստ-ի տնօրինման փորձի ու այլ հետաքրքիր թեմաների մասին։
Քննարկում ենք զարգացման նոր ուղղությունները, լոգիստիկ պրոցեսների կատարելագործումը, պահեստային լուծումները, արագ առաքման դերի, ինչպես նաև հայ վաճառողների ապրանքների արտահանման ու շուկայի ընդլայնման ռազմավարությունները։
eLogi Podcast-ի այս թողարկումը արժեքավոր է վաճառողների, բիզնեսների սեփականատերերի, մարքեթոլոգների, լոգիստիկայի մասնագետների, և այն բոլորի համար, ովքեր հետաքրքրված են marketplace-ների ներսի իրականությամբ, ներկա հնարավորություններով և ապագա միտումներով, կամ պարզապես օնլայն տիրույթում ակտիվ գնորդ են։

📢 Միացեք eLogi Podcast-ին
Ստացեք իրական ներքին պատկերացում e-commerce-ի, լոգիստիկայի, մարքեթփլեյսների և տեխնոլոգիական լուծումների մասին՝ ուղղակի ոլորտի ներսից։
👍 Լայք • 💬 Մեկնաբանություն • 🔔 Բաժանորդագրում