e-Logi Podcast

«Այս ոլորտը միշտ փող է բերում»․ մասնագետը բացում է փակագծերը | eLogi Podcast 6

e-Logi Podcast Season 1 Episode 6

Use Left/Right to seek, Home/End to jump to start or end. Hold shift to jump forward or backward.

0:00 | 38:30


Այս էպիզոդում հյուրընկալել ենք Dictum Factum ընկերության հիմնադիր-տնօրեն Ռեգինա Խաչատուրյանին, և խոսել ոչ միայն լոգիստիկ ոլորտի բացերի, բեռնափոխադրողների ապահովագրության բացակայության, ընկերության բիզնես ուղղությունների, այլ նաև ժամանակակից բիզնես միջավայրում հեղինակության, խոսքի ուժի և վստահության դերի մասին, երբ ասածը արված է։
Քննարկում ենք՝
 • ինչպես է աշխատում բեռնափոխադրող - լոգիստ - հաճախորդ կապը, և ինչպիսի ներքին կարգավորումներ են աշխատում այսօր,
 • ինչպես կառուցել ոլորտում վստահություն վայելող բրենդ, ոչ թե պարզապես հերթական  ընկերություն,
 • ինչպիսին պիտի լինի լավ թիմը և փոխհարաբերությունները, երբ ընկերությունը կառուցում է կայուն զարգացում ապահովող ուղի,
 • ինչ մարտահրավերներ են ունենում սահմանային անցակետերին, և ինչպես կազդի նոր  սահմանի բացումը Հայաստանի առևտրաշրջանառության վրա ըստ Dictum Factum-ի հիմնադրի։
eLogi Podcast-ի այս թողարկումը օգտակար կլինի բիզնեսների սեփականատերերի, ապահովագրական ընկերությունների, ներմուծողների և արտահանողների, բեռնափոխադրողների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հասկանալ՝ ինչպես է իրականում աշխատում ոլորտը, ինչ է ազդում վստահության վրա, և ինչպես պահպանել երկարաժամկետ գործընկերային կապերը։
📢 Միացեք eLogi Podcast-ին և ստացեք իրական պատկերացում ոլորտի ներսից։👍 Լայք • 💬 Մեկնաբանություն • 🔔 Բաժանորդագրում