e-Logi Podcast

Yan Logistics. Լոգիստիկան սկսվում է պատասխանատվությունից | eLogi Podcast 08

e-Logi Podcast Season 1 Episode 8

Use Left/Right to seek, Home/End to jump to start or end. Hold shift to jump forward or backward.

0:00 | 41:16

Այս էպիզոդում հյուրընկալել ենք Brokus  ընկերության փոխտնօրեն Հայկ Դայանին և խոսել ոչ միայն մաքսային ձևակերպումների, օրենսդրական բարեփոխումների ու գործնական բարդությունների մասին, այլ նաև բիզնեսի և պետության միջև վստահության, ճիշտ փաստաթղթավորման կարևորության և մաքսային գործընթացներում մարդկային գործոնի դերի մասին։
Քննարկում ենք՝• ինչպես է իրականում աշխատում մաքսային բրոքերի, ներմուծող/արտահանողի և պետական մարմինների փոխգործակցությունը,• ինչ սխալներ են ամենահաճախը թույլ տալիս բիզնեսները մաքսազերծման փուլում և ինչպես խուսափել դրանցից,• ինչու է կարևոր օգտվել մաքսային բրոքերի ծառայություններից,• ինչ փոփոխություններ են սպասվում մաքսային միջավայրում և ինչպես կարող են դրանք ազդել բիզնեսների մրցունակության վրա Հայաստանում։

eLogi Podcast-ի այս թողարկումը օգտակար կլինի ներմուծողներին և արտահանողներին, լոգիստիկ ընկերություններին, ֆինանսական ու իրավաբանական մասնագետներին, ինչպես նաև բոլոր այն գործարարներին, ովքեր ուզում են հասկանալ՝ ինչպես աշխատել մաքսային համակարգի հետ արդյունավետ, կանխատեսելի և ռիսկերը նվազեցնող ձևով։
📢 Միացեք eLogi Podcast-ին և ստացեք ոլորտի իրական պատկերացում՝ մասնագետի աչքերով։👍 Լայք • 💬 Մեկնաբանություն • 🔔 Բաժանորդագրում