e-Logi Podcast

Ինչպես են տեղափոխում ամբողջ գործարաններ․ Magellan Armenia ի պատմությունը | eLogi Podcast 10

e-Logi Podcast Season 1 Episode 10

Use Left/Right to seek, Home/End to jump to start or end. Hold shift to jump forward or backward.

0:00 | 43:25

Այս էպիզոդում eLogi Podcast-ի հյուրը Magellan Armenia ընկերության գործադիր
տնօրեն Լիլիթ Զախարյանն է։ Քննարկում ենք լոգիստիկայի ամենաբարդ և
պատասխանատու ուղղություններից մեկը՝ գերածավալային և գերքաշային
բեռների տեղափոխումը, այդ թվում՝ ամբողջական արտադրական գծերի և
գործարանների տեղափոխման գործընթացները։
Խոսում ենք ոչ միայն միջազգային բեռնափոխադրումների տեխնիկական
կողմի մասին, այլ նաև՝ պլանավորման, ռիսկերի կառավարման, միջպետական
համաձայնեցումների և թիմային աշխատանքի կարևորության մասին նման
մասշտաբային նախագծերում։
🔍 Քննարկում ենք՝
• ինչ է նշանակում տեղափոխել գործարան «մի երկրից մյուսը»,
• ինչ բարդություններ և ռիսկեր կան գերքաշային ու ոչ ստանդարտ բեռների
տեղափոխման ժամանակ,
• ինչպես են կազմակերպվում թույլտվությունները, երթուղիները և հատուկ
տրանսպորտը,
• ինչ դեր ունի միջազգային գործընկերների ցանցը նման նախագծերում,
• ինչ փորձ և ճկունություն է պահանջվում նման բեռների անվտանգ և
արդյունավետ տեղափոխման համար։
Այս թողարկումը օգտակար կլինի լոգիստիկ և տրանսպորտային
ընկերություններին, արդյունաբերական կազմակերպություններին,
ներդրողներին, արտադրողներին, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր
ուզում են հասկանալ՝ ինչպես է աշխատում մեծածավալ արդյունաբերական
լոգիստիկան իրական կյանքում։
📢 Միացեք eLogi Podcast-ին և բացահայտեք լոգիստիկայի այն կողմը, որը
շատերը չեն տեսնում։
👍 Լայք • 💬 Մեկնաբանություն • 🔔 Բաժանորդագրում