TOON CAST's Podcast
TOONCAST-ը TOON EXPO-ի պաշտոնական պոդքաստն է՝ որտեղ խոսվում է ամենի մասին, ինչն իրականում ձևավորում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտը՝ շուկայի միտումներ, նոր տեխնոլոգիաներ, նախագծային մտածողություն, վաճառքներ, ներդրումներ, միջազգային փորձ և հաջողության պատմություններ։ Պոդքաստի հյուրերը մարդիկ են, ովքեր կառուցում են ապագա քաղաքները, զարգացնում շուկան և սահմանում նոր չափանիշներ անշարժ գույքի ու բիզնեսի աշխարհում։ Յուրաքանչյուր էպիզոդում կհանդիպեք՝ - ոլորտի փորձառու մասնագետների - փորձագետների -կառուցապատողների -անշարժ գույքի և կառուցապատման ոլորտներին հարող այլ ոլորտների մասնագետների։
TOON CAST's Podcast
TOONCAST 02 | Քաղաքաշինության ընդհանուր պատկերը ներկայիս մարտահրավերներն ու ապագա միտումները
Use Left/Right to seek, Home/End to jump to start or end. Hold shift to jump forward or backward.
TOONCAST #02-ում հյուրը Գուրգեն Գրիգորյան է՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահը։ Զրույցը կենտրոնացած է Հայաստանի քաղաքաշինության և կառուցապատման ոլորտի ընդհանուր պատկերի վրա՝ ներկայիս մարտահրավերների, կարգավորումների և առաջիկա միտումների համատեքստում։
Քննարկվում են շուկայի ներկա վիճակը վիճակագրական թվերով, առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունը, կառուցապատման նոր ստանդարտները, թույլտվությունների նվազումը և մշտապես փոփոխվող խաղի կանոնների հետևանքները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում օտարերկրյա ներդրումներին, միջազգային փորձին, ոլորտում գործող նոր կարգավորումներին, կառուցապատողների ռեյտինգավորման մեխանիզմին և կառուցապատման գործունեության մասին նոր օրենքին։
Թողարկում նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ՝ ինչ փուլում է այսօր քաղաքաշինության ոլորտը Հայաստանում, և ինչ պետք է իմանա ինչպես կառուցապատողը, այնպես էլ վերջնական սպառողը։