TOON CAST's Podcast
TOONCAST-ը TOON EXPO-ի պաշտոնական պոդքաստն է՝ որտեղ խոսվում է ամենի մասին, ինչն իրականում ձևավորում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտը՝ շուկայի միտումներ, նոր տեխնոլոգիաներ, նախագծային մտածողություն, վաճառքներ, ներդրումներ, միջազգային փորձ և հաջողության պատմություններ։ Պոդքաստի հյուրերը մարդիկ են, ովքեր կառուցում են ապագա քաղաքները, զարգացնում շուկան և սահմանում նոր չափանիշներ անշարժ գույքի ու բիզնեսի աշխարհում։ Յուրաքանչյուր էպիզոդում կհանդիպեք՝ - ոլորտի փորձառու մասնագետների - փորձագետների -կառուցապատողների -անշարժ գույքի և կառուցապատման ոլորտներին հարող այլ ոլորտների մասնագետների։
TOON CAST's Podcast
TOONCAST 03 | Կառուցապատող գնորդ հարաբերություններ, ի՞նչ է փոխվել շուկայում
Use Left/Right to seek, Home/End to jump to start or end. Hold shift to jump forward or backward.
TOONCAST #03-ում հյուրը Վարդան Մարության է՝ ML MINING ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալը։ Զրույցը կենտրոնացած է կառուցապատող–գնորդ հարաբերությունների փոփոխությանը և շուկայում ձևավորվող նոր իրականությանը։
Քննարկվում է, թե ինչ է փոխվել գնորդի վարքագծում և սպասումներում, ինչու է կառուցապատողը դարձել առավել շահառուակենտրոն, և ինչպես են փոխվում վստահության կառուցման մեխանիզմները։ Անդրադարձ է կատարվում շուկայի արագ աճին, ներդրումային հետաքրքրությանը, ոլորտի պատրաստվածությանը, ինչպես նաև այն սխալ պատկերացումներին, որոնք հաճախ ունի վերջնական սպառողը։
Թողարկում նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ՝ ինչպես է ձևավորվում հարաբերությունները կառուցապատողի և գնորդի միջև, և ինչ սկզբունքներով է աշխատում ժամանակակից անշարժ գույքի շուկան Հայաստանում։