Հետաքննող Լրագրողներ

Ինչպես են չգրանցված դեղերն ազատ վաճառվում․ 8-րդ հարկ

• HETQ TV • Season 1 • Episode 3

Use Left/Right to seek, Home/End to jump to start or end. Hold shift to jump forward or backward.

0:00 | 54:00

«8-րդ հարկ» փոդքասթի երրորդ թողարկումը կեղծ #դեղ երի ու սև շուկայի մասին է։ #Քաղցկեղ ի, հորմոնալ խանգարումների, շաքարային դիաբետի և այլ հիվանդությունների բուժման համար նշանակվող բազմաթիվ դեղեր #Հայաստան ում  գրանցված չեն, սակայն ազատ վաճառվում են դեղատներում։ Որոշ դեղեր հասանելի են նաև սև շուկայում։ Այդ դեղերի որակը կասկածելի է՝ չկա պատշաճ վերահսկողություն։

Պետական եկամուտների կոմիտեն չի կարողանում լիարժեք կանխել մաքսանենգությունը, իսկ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգումները չեն զգաստացնում դեղատների սեփականատերերին: Ինչպե՞ս են չգրանցված դեղերը շրջանցում սահմանային վերահսկողությունը։ Փաստացի, պետությունը սև շուկան վերահսկելու լծակներ չունի։ 
 
«Հետաքննական լրագրության բյուրոյի» հետաքննությունը 2023թ. բացահայտել է՝  Հնդկաստանից ներմուծված քաղցկեղի դեղերի 20%-ը չի համապատասխանում որակական չափանիշներին։ Այդ անորակ խմբաքանակները, որոնք արդեն հայտնվել են աշխարհի 100-ից ավելի երկրներում, չեն շրջանցել նաև Հայաստանը։ Ըստ նույն հետաքննության՝ նույնիսկ մանկական քաղցկեղի բուժման համար նախատեսված որոշ դեղեր կասկածելի բաղադրություն ունեն:

Հայաստանում դեղերի գրանցման գործընթացը տևում է մինչև 180 օր։ Դեղ արտադրողների մեծ մասը Հայաստանի փոքր շուկայի պատճառով խուսափում է քաշքշուկից և գերադասում դեղերը չգրանցել: Դրանից օգտվում են այլ անձինք՝ դեղերը շրջանառելով սև շուկայում: