Հետաքննող Լրագրողներ

Ինչու են պաշտոնյաները հրաժարվում տեղեկատվություն տրամադրելուց. 8-րդ հարկ

• HETQ TV • Season 1 • Episode 7

Use Left/Right to seek, Home/End to jump to start or end. Hold shift to jump forward or backward.

0:00 | 54:54

«8-րդ հարկ» փոդքասթի հերթական թողարկումը պետական պաշտոնյաների կողմից տեղեկատվության տրամադրումը մերժելու մասին է։ #Հետք ի լրագրող, փաստաբան Գրիշա Բալասանյանը և լրագրող Տիրայր Մուրադյանը զրուցել են տեղեկատվության մատչելիության, գրավոր հարցումների և դրանց վերաբերյալ դատական գործերի ընթացքի մասին։ 

Տեղեկատվություն ստանալու նպատակով դատական գործերը, սովորաբար, տարիներ են տևում, որից հետո ստացվող տեղեկատվությունը կորցնում է արդիականությունը։ Պաշտոնյաները, հաճախ կամայական մերժումներով, խոչընդոտում են լրագրողների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացմանը։ Այդ վարքագիծը բարդացնում է լրագրողների աշխատանքը, որի հետևանքով տուժում է նաև հանրությունը։