Հետաքննող Լրագրողներ

Ովքե՞ր են կանգնած ֆեյսբուքյան սարսափեցնող գովազդների թիկունքում․ 8-րդ հարկ

• HETQ TV • Season 1 • Episode 9

Use Left/Right to seek, Home/End to jump to start or end. Hold shift to jump forward or backward.

0:00 | 41:03

Խորհրդարանական ընտրությանը նախորդող ամիսներին և հատկապես նախընտրական քարոզչության փուլում սոցիալական ցանցերում ակտիվ #գովազդ վում է քաղաքական բովանդակություն։ «8-րդ հարկ» փոդքասթի հերթական թողարկումը նվիրված է սոցցանցերի քաղաքական գովազդին, դրա ֆինանսավորմանը և այլն։ «Հետքի» լրագրողներ Նարե Պետրոսյանը և Արեն Նազարյանը ուսումնասիրել են գովազդային նյութերը, պարզել են որոշ գովազդների ֆինանսավորման շրջանակը։

#Փոդքասթ ի 9-րդ էպիզոդում լրագրողները ներկայացնում են նաև դեռևս չհրապարակված ուսումնասիրության արդյունքները(ընդդիմադիր էջերի գովազդների վերաբերյալ)։ Ավելի վաղ «Հետքում» հրապարակվել է «Ստվերային քարոզչություն. ինչպես են #ՔՊ -ի թեզերը տարածվում սոցցանցերում» վերնագրով հոդվածը, որտեղ ներկայացված են «ՔՊ»-ի թեզերը տարածող և գովազդող էջերը, ֆեյսբուքի թափանցիկության քաղաքականության շրջանցման դեպքերը և այլն։