Հետաքննող Լրագրողներ

Ինչպես և երբ հայկական հողերը դարձան անկլավներ․ 8-րդ հարկ

• HETQ TV • Season 1 • Episode 12

Use Left/Right to seek, Home/End to jump to start or end. Hold shift to jump forward or backward.

0:00 | 40:41

Հայաստանի և #Ադրբեջան ի տարածքում կան անկլավներ։ Հայաստանում են Վերին Ոսկեպարը, #Տիգրանաշեն ը, Սոֆուլու-Բարխուդարլուն, իսկ Ադրբեջանում՝ #Արծվաշեն ը։ Այս բնակավայրերի փոխանակման կամ վերադարձի հարցը վերջին տարիներին Հայաստանում քննարկվող հիմնական թեմաներից են։ Նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում կրկին խոսեց անկլավների հարցը լուծելու իր մտադրությունից։

«Հետքը» հունիս ամսին հոդվածաշարով (https://www.hetq.am/hy/tag/enclaves) անդրադարձել է անկլավների թեմային՝ ներկայացնելով երկու երկրների տարածքում անկլավների ի հայտ գալու ժամանակագրությունը։ «8-րդ հարկ» փոդքասթի շրջանակում «Հետքի» լրագրող Վահե Սարուխանյանը ներկայացնում է անկլավների ի հայտ գալու պատմությունը՝ հիմնվելով նաև խորհրդային տարիների քարտեզներում առկա նշումների վրա։