AYL KARTSIQ

Անձնային աճի և հաջողության բարդ ճանապարհի ու լավին ձգտելու մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ

Haykan Poghosyan, Nelly Arsenyan Season 1 Episode 24

Անձնային աճի և հաջողության բարդ ճանապարհի ու լավին ձգտելու մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ

Մեր կյանքի ընթացքն ու որակը բացառապես ու միշտ կախված է մեր կյանքում կատարած ընտրություններից։ Ու կյանքի որակը դեպի լավը կամ դեպի վատը փոխող ընտրություն մենք կատարում ենք ամեն օր՝ կարդա՞լ մեկ ավել էջ, թե՞ անվերջ թերթել սոցցանցերը, սոցցանցեր թերթելիս ընտրե՞լ օգտակար քոնթենթ, թե՞ տրվել էժան դոֆամինին, ու այս շղթան անվերջ է։ 

Մեր կյանքի որակի վրա ազդում են նաև այն մարդիկ, ում ընտրում և թողնում ենք լինել մեր կյանքում, ու կրկին՝ կամ դեպի լավը, կամ դեպի վատը։ Այլ կերպ ասած՝ մեր ամենօրյա ընտրությունը կա՛մ նպաստում է մեր անձնային աճին, կա՛մ, լավագույն դեպքում, թողնում նույն կետում։

Դիանան պատմել է իր անցած ճանապարհի մասին, մենք էլ կավելացնենք՝ այո, ամեն բան հնարավոր է, եթե կա կոմֆորտ զոնայից դուրս գալու ու ոչ թե հարմարին, այլ՝ լավին ձգտելու ցանկություն։